Մասկը հայտարարել է, որ սոցիալական ցանցերում իր տեղաշարժին հետեւող հաշիվները «անվտանգության խնդիր են դառնում»
Աշխարհի ամենահարուստ մարդը՝ Իլոն Մասկը, հայտարարել է, որ սոցիալական ցանցերում իր տեղաշարժին հետեւող հաշիվները «անվտանգության խնդիր են դառնում»։
Tesla-ի գլխավոր տնօրենը պատասխանել է Twitter-ում այն գրառմանը, որում նշվել էր Մասկի եւ նրա ընտանիքի համար վտանգի մասին՝ այն բանից հետո, երբ հայտնվել են նրա ուղեւորությունների մանրամասները:
«Այո, ցավոք, սա դառնում է անվտանգության խնդիր»,- նշել է Մասկը՝ չմանրամասնելով ասածը:
Ավելի վաղ Մասկը հերքել էր Drive Tesla Canada-ի հաղորդումն այն մասին, թե ինքը պետք է այս շաբաթ այցելի Gigafactory Tesla՝ Բեռլինում:
Մասկը Twitter-ում գրել է. «Իհարկե, ես չեմ կարող մեկնաբանել յուրաքանչյուր շշուկ, բայց դա ճիշտ չէ։ Ես Բեռլին եմ մեկնում փետրվարի կեսերին, ոչ թե այս շաբաթ»:
Drive Tesla Canada-ի զեկույցում, վկայակոչելով այս հարցին ծանոթ անձին, ասվում է, որ Մասկը ծրագրել է Գերմանիայում ճանապարհորդել երկու Tesla Model Y-ով, որոնք արտադրվել են Բեռլինում ընկերության գործարանում: