Քիմ Քարդաշյանը ծովափնյա հանգստից լուսանկարներ է հրապարակել
Հեռուստաաստղ, գործարար Քիմ Քարդաշյանը Instagram-ում լուսանկարներ է հրապարակել վերջերս անցկացրած արձակուրդից, որը հավանաբար անցկացրել է նոր ընկերոջ՝ կատակերգու Փիթ Դևիդսոնի հետ։
41-ամյա աստղը լողափում եղել է մինիմալիստական կաթնագույն բիկինիով, որն ընդգծել է նրա կազմվածքը։
«Մայր բնություն»,- լակոնիկ մակագրել է Քիմը լուսանկարները։ Նշենք, որ կադրերից մեկում պարզ երևում է տղամարդու ստվերը։