Microsoft-ը հայտարարել է Warcraft, Diablo, Call of Duty խաղերը ստեղծած Activision Blizzard ընկերությունը գնելու մասին
Microsoft ընկերությունը հայտարարել է Warcraft, Diablo և Call of Duty խաղերը ստեղծած Activision Blizzard ընկերությունը ձեռք բերելու մասին:
Ընկերությունը պատրաստվում է վճարել 68, 7 մլրդ դոլար: Activision Blizzard-ի յուրաքանչյուր բաժնետոմսի համար վճարվելու է 95 դոլար: Գործարքի մասին հայտարարելուց հետո Activision Blizzard-ի բաժնեթղթերի արժեքը շուկայում աճել է գրեթե երեք անգամ:
Սպասվում է, որ գործարքը կավարտվի 2023 թվականին: Ավարտից հետո Microsoft-ը մեծությամբ երրորդ խաղային ընկերությունը կդառնա աշխարհում Tencent-ից և Sony-ից հետո: