Մեգան Ֆոքսը ապշեցրել է իր հանդերձանքներով
Դերասանուհի Մեգան Ֆոքսը և նրա փեսացուն՝ Քոլսոն Բեյքերը, նույն ինքը՝ Machine Gun Kelly-ն, մեկնել են Միլան, որտեղ անցկացվում է տղամարդկանց նորաձևության շաբաթը: Ընդամենը մեկ օրում աստղին հաջողվել է փորձել մի քանի հանդերձանք, որոնք գրավել են բոլորի ուշադրությունը։
Նշենք, որ Մեգանի բոյֆրենդը մասնակցել է Dolce & Gabbana-ի տղամարդկանց շոուին որպես մոդել. նա բացել և փակել է պոդիումը՝ ցուցադրելով երկու հակապատկեր մոնոխրոմ կոստյումներ։
Դերասանուհին ինքը նորաձեւության տան ցուցադրությանը ներկայացել է ժանյակավոր բոդիով և կաշվե տաբատով, իսկ հետո ներկայացել է ցնցող «մերկ» զգեստով, որի տակից երևում էր սև ատլասե ներքնազգեստը։
Dolce & Gabbana երեկույթի համար Ֆոքսն ընտրել է հավաքածու` կրծքավանդակի վրա «սեքս» գրառմամբ տոպ և փոքրիկ կիսաշրջազգեստ՝ «ամրացված» ժանյակավոր ներդիրով: