Արման Ղազարյանը վերադարձավ Ուրարտու
«Ուրարտուն» նոր համալրում ունի։ Թիմ է վերադարձել ակումբի սան Արման Ղազարյանը։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
2019 թվականից նա ժամանակավորապես հանդես էր գալիս ԲԿՄԱ-ում, որի կազմում նա երկու մրցաշրջան անցկացրեց՝ հանդես գալով Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում։ 2021/22 մրցաշրջանը Ղազարյանը նույնպես սկսեց բանակայինների կազմում՝ այս անգամ հանդես գալով Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայում։
«Ուրարտու» վերադառնալուց հետո ֆուտբոլիստը ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում կիսվել է իր տպավորություններով․
«Թիմակիցներիցս շատերի հետ արդեն ծանոթ էի, շուտ հարմարվել եմ թիմին, ամեն ինչ շատ դրական է։ Վերադարձել եմ իմ հարազատ թիմիս օգնելու, քանի որ այստեղ եմ սկսել առաջին քայլերս ու երկար ժամանակ հանդես եկել։
Նպատակներս թիմային հաջողությունների հետ են կապված, փորձելու ենք անել առավելագույնը, որպեսզի լավ արդյունքների հասնենք առաջնությունում և գավաթում»։