ԵՄ-ում թույլատրվել է կորոնավիրուսի դեմ 4-րդ դեղաչափի կիրառումը ցածր դիմադրողականություն ունեցող մարդկանց համար
Դեղերի եվրոպական գործակալությունը թույլատրում է կորոնավիրուսի դեմ պատվաստման չորրորդ դեղաչափի կիրառումն այն մարդկանց համար, որոնք թույլ դիմադրողականություն ունեն: Չնայած դրան՝ գործակալությունը դեռ չի կարող խորհուրդ տալ կրկնակի խթանիչի կիրառումը Եվրամիության ամբողջ բնակչության համար, քանի որ բավարար տվյալներ չունի:
Այս մասին Ամստերդամում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտնել է գործակալության ներկայացուցիչ Մարկո Կավալերին:
«Մենք չունենք դասական հետազոտությունների տվյալներ կամ պրակտիկա, որոնք ցույց կտային հակակորոնավիրուսի պատվաստման կրկնակի խթանիչի կիրառման արդյունավետությունն ու անհրաժեշտությունը, սակայն անգամ տվյալներ չունենալով՝ կարող ենք եզրակացնել, որ թույլ դիմադրողականություն ունեցող մարդիկ, որոնք արդեն ստացել են պատվաստման երեք դեղաչափը, կարող են կիրառել նաև կրկնակի խթանիչ դեղաչափը»,-նշել է նա: