Անթալիայում հայտնաբերվել է շնաձկան բրածո, որն ապրել է 195 մլն տարի առաջ
Անթալիայում բանվորները հայտնաբերել են մեգալոդոնի՝ շնաձկան բրածո, որն ապրել է 195 մլն տարի առաջ։ Այս մասին հայտնում է Sabah-ը։
Մեգալոդոնը համարվում է ամենախոշոր ծովային էակներից մեկը, որը երբևէ ապրել է երկրագնդի վրա։ Դրա բրածոն հայտնաբերվել է մարմարի կտորի վրա։
Գիտնականները կարծում են, որ այս կենդանիները պատկանում են աճառային ձկնատեսակներին, որոնց աճառները մահից հետ շատ արագ քայքայվում են, այդ պատճառով այս կենդանիների կմախքը շատ հազվադեպ է բրածոի վերածվում։
Մեգալոդոնը համարվում է հսկայական շնաձուկ, որը երբևէ ապրել է համաշխարհային օվկիանոսում։
Դրա երկարությունը 15-18 մետր է, իսկ նրա երախում կարող է տեղավորվել ավտոմեքենա։ Ներկայում ամենամեծ շնաչուկը համարվում է սպիտակ շնաձուկը, որի երկարությունը 6-8 մետր է։
.