Պեկինում գրասենյակում փակել են աշխատակիցներին նրանցից մեկի մոտ օմիկրոն հայտնաբերելու պատճառով
Պեկինի արեւմուտքում գրասենյակների շենքը փակել են աշխատակիցների հետ միասին, տեղեկացնում է CNN-ը։
Նախօրեին շենքում աշխատող կանանցից մեկը կորոնավիրուսի օմիկրոն տեսակի դրական թեստ է հանձնել։
Քովիդ ծառայությունը փակված անձնակազմի համար անկողնային պարագաներ է բերել։ Դրսում վրաններ են խփվել, որտեղ կորոնավիրուսի թեստեր են հանձնում օմիկրոն շտամի առկայությունը պարզելու համար։ Աշխատակիցների կարանտինը կարող է տեւել մի քանի օր։
Նման աննախադեպ միջոցներ կիրառվում են Ձմեռային օլիմպիական խաղերի պատճառով։
Ավելի վաղ Պեկինում հայտարարել էին, որ Չինաստանի մայրաքաղաքում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր՝ օմիկրոն շտամով վարակման առաջին դեպքը։
Կենտրոնում ընդգծել են, որ հիվանդին հայտնաբերել են Պեկինի հյուսիս-արեւմուտքում, Հայդյան շրջանում։