Ի՞նչ է կատարվում Ռոբերտ Պատտինսոնի հետ
Ինչպես հայտնում են աստղին մոտ կանգնած աղբյուրները, դերասանը վտանգել է իր կարիերան. նա կարող է կորցնել մի շարք դերեր միայն այն պատճառով, որ տարվել է Լոս Անջելեսի գիշերային կյանքով:
Ռոբերտ Պատտինսոնը սկսել է իրեն տարօրինակ պահել այն պահից սկսած, ինչ իմացել է Կրիստեն Ստյուարտի դավաճանության մասին: Հիշեցնենք, որ դերասանուհին Պատտինսոնին փոխարինել էր ռեժիսորի հետ:
Կարծիք կա, որ Պատտինսոնն ուղղակի ի վիճակի չէ միաժամանակ դիմակայել իր գլխին կուտակված հռչակն ու նախկին ընկերուհու դավաճանությունը:
«Կրիստենը կոտրել է նրա սիրտը. Նա արդեն վաղուց այն Ռոբը չէ, ում մենք ճանաչում էինք»: