Apple-ը «կթաղի» սկավառակակրով վերջին համակարգիչը
Apple-ը 2012 թվականի MacBook Pro-ն հնացած է հայտարարել, հայտնում է Lenta-ն՝ հղում անելով MacRumors-ին։
Ըստ ընկերությունում աղբյուրի՝ Apple-ը 2012 թվականի 13 դյույմանոց MacBook Pro-ն հունվարի 31-ին կավելացնի հնաոճ սարքերի ցուցակում: Նոթբուքը ապրանքանիշի այս շարքի վերջին սարքն էր՝ հագեցած CD եւ DVD սկավառակակիրներով: Հետագայում Apple-ը թողարկել է սեղանի եւ անհատական համակարգիչներ՝ առանց սկավառակակիրների:
Apple-ի սարքերը համարվում են հնացած հինգ կամ ավելի տարի անց այն բանից հետո, երբ դրանք դադարել են տարածվել վաճառքի համար: Համակարգիչը կարող է նաեւ չընդունվել սպասարկման կենտրոնների կողմից՝ վերանորոգման համար նախատեսված մասերի բացակայության դեպքում: Լրագրողները նշել են, որ այս կերպ ընկերությունը իրականում «թաղել» է նախկինում հայտնի սարքը։
Apple-ը հրաժարվել է սկավառակակիր համակարգիչների թողարկումից՝ CD-ների եւ DVD-ների օգտագործումը նվազելու պատճառով: Ժամանակակից սարքերում ֆիզիկական կրիչների օգնությամբ տվյալները փոխանցելու համար USB-պորտեր են օգտագործվում: