Մեքսիկայում քրեական քրոնիկոնի լրագրող է սպանվել
Մեքսիկացի լրագրող Մարգարիտո Մարտինեսը սպանվել է իր դռան շեմին Տիխուանա քաղաքում, հայտնել է Cadena Noticias պարբերականը, որտեղ նա աշխատում էր:
«Մարգարիտո Մարտինես Էսկվիվելը՝ Տիխուանա նահանգի ոստիկանական քրոնիկոնի թղթակիցը, գնդակահարվել եւ սպանվել է այսօր առավոտյան, երբ դուրս էր գալիս իր տնից: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել, սակայն այս կապակցությամբ պաշտոնական դիրքորոշում դեռ չկա»,- հայտնում են լրատվամիջոցները՝ վկայակոչելով մահացածի կնոջը։
Մարտինեսը որպես հեղինակ եւ լուսանկարիչ համագործակցում էր տեղական եւ միջազգային պարբերականների հետ՝ մասնագիտանալով տարածաշրջանային հանցավորության թեմայում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
2021 թվականին Մեքսիկայում յոթ լրագրող է սպանվել, ինչը ամենաբարձր ցուցանիշն է աշխարհի ցանկացած երկրում։