The Best․ Մեսիի, Լեւանդովսկու եւ Ռոնալդուի ընտրությունը
Հայտնի է դարձել, թե ինչպես են քվեարկել ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստի համար քվեարկությունում Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսին, Լեհաստանի հավաքականի ավագ Ռոբերտ Լեւանդովսկին եւ Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն։ Քվեարկության արդյունքները հրապարակել է ՖԻՖԱ-ի կայքը։
Մեսի․ Նեյմար (ՊՍԺ, Բրազիլիա), Կիլիան Մբապե (ՊՍԺ, Ֆրանսիա), Քարիմ Բենզեմա («Ռեալ», Ֆրանսիա)։
Լեւանդովսկի․ Ժորժինյո («Չելսի», Իտալիա), Լիոնել Մեսի (ՊՍԺ/ «Բարսելոնա», Արգենտինա), Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենտուս»/ «Մանչեսթեր Յունայթեդ», Պորտուգալիա)։
Ռոնալդու․ Ռոբերտ Լեւանդովսկի («Բավարիա», Լեհաստան), Նգոլո Կանտե («Չելսի», Ֆրանսիա), Ժորժինյո («Չելսի», Իտալիա)։
Հիշեցնենք, որ աշխարհի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Լեւանդովսկին։