Բիթքոինը սկսել է սրընթաց կերպով պարտվել մրցակիցներին
Անցյալ տարի կրիպտոարժույթով վճարումներում բիթքոինի մասնաբաժինը նվազել է մոտ մեկ երրորդով, գրում է Bloomberg-ը՝ հղում անելով BitPay-ին։
Բիթքոինի մասնաբաժինը կազմել է 65 տոկոս, 2020 թվականին այն կազմել է 92 տոկոս։ Բիթքոինը սկսել է սրընթաց կերպով պարտվել մրցակիցներին՝ չնայած դեռ առաջատար դիրք է զբաղեցնում: Ethereum-ի մասնաբաժինը 2021 թվականին կազմել է 15 տոկոս, իսկ սթեյբլքոիններինը՝ 13 տոկոս։ Եվս երեք տոկոսը ստացել են Dogecoin, Shiba Inu եւ Litecoin կրիպտոարժույթները։
Ներդրողներն ավելի հաճախ ընտրում են սթեյբլքոիններ: Անցյալ նոյեմբերին բիթքոինը սահմանել է պատմական ռեկորդ՝ հասնելով գրեթե 69 000 դոլարի: Այնուամենայնիվ, արդեն հունվարի 10-ին ամենահայտնի կրիպտոարժույթի արժեքը 2021 թվականի սեպտեմբերից ի վեր առաջին անգամ իջել է 40 000 դոլարից։
2021 թվականի վերջին բիթքոինը պարտվել է իր հիմնական մրցակցին՝ Ethereum-ին, որի դինամիկան, պարզվել է, ավելի լավ է՝ 408 տոկոս աճ՝ բիթքոինի 65 տոկոսի դիմաց։ Այս միտումը կարող է շարունակվել մինչեւ 2022 թվականը, ասում են վերլուծաբանները։