ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել պատրաստվել հաջորդ համավարակին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Համաշխարհային տնտեսական համաժողովի ժամանակ կոչ է արել պատրաստվել հաջորդ համավարակին:
«Մենք պետք է պատրաստվենք հաջորդ համավարակին՝ ներդրում անելով յուրաքանչյուր երկրում մոնիթորինգի, ավելի վաղ հայտնաբերման և արագ արձագանքման հարցով ծրագրերում, ինչպես նաև ամրապնդելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության հեղինակությունը»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է Գուտերեշը տեսաուղերձում:
Նա նաև կոչ է արել պայքարել կորոնավիրուսի ներկայիս համավարակի դեմ արդար և հավասար պայմաններում:
Գուտերեշը հիշեցրել է, որ ԱՀԿ-ն ավելի վաղ ռազմավարություն էր ներկայացրել, որի համաձայն՝ նախատեսվում էր մինչև 2021 թվականի վերջը պատվաստել Երկրի բնակչության 40 տոկոսին և 70 տոկոսին այս տարվա վերջին: