Գառնիի հեթանոսական տաճարն ընդգրկվել է աշխարհի 51 ամենագեղեցիկ պատմամշակութային հուշարձանների ցանկում
Բելգիական “Le Vif Weekend” ամսագիրը հրապարակել է աշխարհի 51 ամենագեղեցիկ պատմամշակութային հուշարձանների ցանկ, որոնք պահպանվել են Հռոմեական կայսրության ժամանակներից:
Դրանում ներառվել է նախաքրիստոնեական շրջանում՝ 1-ին դարում, կառուցված Գառնու հեթանոսական տաճարը (ցանկում՝ 37): Այս մասին հայտնում է Բելգիայում ՀՀ դեսպանությունը։