Լեոնիդ Կուրավլյովի որդին հայտարարել է, որ դերասանի վիճակը լավացել է
Դերասան Լեոնիդ Կուրավլյովի վիճակը լավանում է, այս շաբաթ ծրագրվում է նրան տեղափոխել վերակենդանացման բաժանմունքից, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով դերասանի որդու՝ Վասիլիի խոսքերը։ Նրա հաղորդմամբ՝ արտիստի վիճակը լավանում է։
Այսօր լրատվամիջոցներում տեղեկատվություն է հայտնվել, որ Կուրավլյովի վիճակը վատացել է, նրա օրգանիզմում թոքերի լայնածավալ ախտահարում է սկսվել։
«Հակառակը, Լեոնիդ Վյաչեսլավովիչի վիճակը լավանում է։ Այս շաբաթ ծրագրվում է նրան տեղափոխել վերակենդանացման բաժանմունքից»,- ասել է Կուրավլյովը։