Կլիչկոն կրկին վարակվել է կորոնավիրուսով
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն կրկին վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին նա հայտնել է իր Telegram-ալիքում։
«Երկրորդ անգամ վարակվել եմ COVID-19-ով։ Քանի որ պատվաստվել եմ, հույս ունեմ, որ հիվանդությունը հեշտ կընթանա։ Ինքնամեկուսացել եմ, բուժվում եմ եւ աշխատում եմ տնից»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Քաղաքապետը նաեւ հորդորել է պահպանել անվտանգության միջոցառումները։
«Խնայե՛ք ձեզ, քանի որ վիրուսն ագրեսիվ է եւ արագ է տարածվում։ Զգույշ եղեք մեծ թվով մարդկանց հետ շփվելիս կամ հասարակական վայրեր այցելելիս։ Հետեւե՛ք կանոններին»,-հավելել է Կլիչկոն։
Հիշեցնենք, որ Վիտալի Կլիչկոն առաջին անգամ վարակվել է կորոնավիրուսով 2020 թվականի հոկտեմբերին։