Պորոշենկոն օդանավակայանից դատարան է գնացել
Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն երկուշաբթի, հունվարի 17-ին, գնացել է Կիեւի Պեչորյան շրջանային դատարան, որտեղ տեղի է ունենալու նիստ նրա հանդեպ խափանման միջոցի ընտրության վերաբերյալ։ Պորոշենկոն դատարան է գնացել Բորիսպոլի օդանավակայանից, նա վերադարձել էր Լեհաստանից։ Դատարանի շենքի մոտ նրան դիմավորեցին նրա մի քանի հարյուր կողմնակիցներ, տեղեկացնում է Korrespondent.net-ը։
Հիշեցնենք, որ Պորոշենկոյին կասկածում են պետական դավաճանության մեջ. նա, իբր, խզել է Հարաֆրիկյան Հանրապետությունից ածխի մատակարարման պայմանագրերը եւ կազմակերպել ածխի մատակարարումն Ուկրաինայի կողմից չվերահսկվող Դոնբասից։ Դատարանը թույլատրեց կալանավորել նրան։ Գլխավոր դատախազի գրասենյակը դատարանում կպահանջի ձերբակալել նախկին նախագահին։ Ավելի ուշ դատախազի միջնորդությամբ Պեչորյան դատարանը կալանք դրեց Պորոշենկոյի ունեցվածքի եւ ակտիվների վրա։