Իրաքը և Սիրիան քննարկում են երկաթուղային հաղորդակցության և տարանցման հարցը
Իրաքի տրանսպորտի նախարար Նասեր Հուսեյն Բանդար ալ-Շիբլին Իրաքում Սիրիայի դեսպան Սատտամ Ջադաանի հետ քննարկել է երկաթուղային հաղորդակցությունը, տարանցման եւ երկու երկրների միջեւ ծովային հաղորդակցության զարգացման հարցը, հաղորդում է Iraqi News Agency-ն։
Քննարկվել են նաև Իրաքի և Սիրիայի միջև երկաթուղային կապերը:
Հայտարարության մեջ նշվում է, որ քննարկվել են նաեւ երկու կողմերի միջեւ տարանցման եւ ծովային սերտիֆիկատի ճանաչման եւ երկու եղբայրական երկրների միջեւ նավագնացության զարգացման հարցերը, այդ թվում՝ Բաղդադի եւ Դամասկոսի միջեւ օդային երթուղու բացման հարցը։