Ծանր հիվանդությունից մահացել է «Կլոն» սերիալի աստղը
Ռիո դե Ժանեյրոյում 64 տարեկանում մահացել է բրազիլացի դերասանուհի Ֆրանսուազա Ֆորթոնը, որը հայտնի է «Կլոն» սերիալում կատարած դերակատարմամբ, հայտնում է Extra Globo-ն։
Դերասանուհին պայքարում էր արգանդի վզիկի քաղցկեղի դեմ եւ վերջին չորս ամսվա ընթացքում գտնվել է հիվանդանոցում։ Ֆորթոնը հայ հանդիսատեսին ծանոթ է «Կլոն» սերիալից․ նա կատարել է Սիմոնեի՝ պրոֆեսոր Ալբիերիի օգնականի դերը։
Դերասանուհին շարունակել է խաղալ մինչեւ 2019թ․-ը․ հեռուստատեսությունում նրա վերջին աշխատանքը «Սեր առանց սահմանների» ժապավենն է եղել։
Հիշեցնենք, որ նա <<Կլոն>>-ում մարմնավորել է Բժիշկ Սիմոնեի դերը, ով հանդիսանում էր Բժիշկ Ալբիերիի օգնականը,