Հավաքական իմունիտետը կարող է անզոր լինել օմիկրոն շտամի դեմ
Հավաքական իմունիտետը կարող է անզոր լինել կորոնավիրուսի օմիկրոն շտամի դեմ։ Այսպիսի կարծիք է հայտնել ՄՊՀ առաջատար գիտաշխատող, մոլեկուլյար կենսաբան, վիրուսաբան Մաքսիմ Սկուլաչովը (Ռուսաստան)։
Ինչպես գրում է URA.RU-ն, նոր շտամի դեմ հավաքական իմունիտետի անզորության մասին վկայում է այն երկրների փորձը, որտեղ օմիկրոնը արդեն առաջ է բերել հիվանդացության աճ։
Մասնագետի խոսքով՝ հավաքական իմունիտետի խնդիրը մարդկանց վարակվելուց պաշտպանելն է եւ վիրուսի տարածումը կանգնեցնելը։ Բայց օմիկրոն շտամը շատ ավելի մեծ հավանականությամբ է խախտում իմունային պաշտպանությունը, քան կորոնավիրուսի մյուս տեսակները։
Ինչպես նշել է Սկուլաչովը, հավաքական իմունիտետի բարձր մակարդակ ունեցող երկրներում այժմ նույնպես նկատվում է հիվանդացության բարձր աճ։ Ընդ որում՝ մասնագետն ընդգծել է, որ մարդկային պոպուլյացիան ավելի լավ է պատրաստված կորոնավիրուսային վարակի նոր շտամի տարածման դեմ։