Աղախնի ուղղորդմամբ․ երեք զինված տղամարդիկ կողոպտել են Գրադսկու այրուն
Մերձմոսկվայում երեք զինված տղամարդիկ կողոպտել են երգիչ Ալեքսանդր Գրադսկու կնոջը՝ Մարինա Կոտաշենկոյին, հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը։
Պարբերականը հայտնում է, որ Ռուսաստանի ժողովրդական արտիստի այրուց 100 միլիոն ռուբլի կողոպուտը կարող էր կազմակերպվել աղախնի ուղղորդմամբ։ Գրադսկին մինչեւ վերջերս կանխիկ գումարը պահում էր իր բնակարանում։ Ավելին, նա սիրում էր պատմել այդ մասին։ Գումարը չհրկիզվող պահարանում չի եղել, այդ պատճառով Կոտաշենկոն որոշել է դրանք տեղափոխել քաղաքից դուրս գտնվող բնակարան, ինչի մասին տեղյակ է եղել սպասարկող անձնակազմը։
Տելեգրամյան «Mash» ալիքի տեղեկություններով՝ կասկածյալները Գլագոլեւո գյուղում Կոտաշենկոյի «Lexus» ավտոմեքենայի մասնակցությամբ վթար են նմանակել։ Նախքան տուն գնալն անհայտ անձինք Կոտաշենկոյին ասել են, որ նա տանւ գտնվող բոլոր մարդկանց նախազգուշացնի հեռանալ այնտեղից։ Տանը եղել է աղախինը։