Ամերիկացիները դժգոհ են Բայդենի արտաքին քաղաքականությունից
ԱՄՆ քաղաքացիների մեծ մասը բացասաբար է գնահատում նախագահ Ջո Բայդենի գործողությունները միջազգային ասպարեզում։ Սպիտակ տանը Բայդենի առաջին տարվա արդյունքների վերաբերյալ հարցում է անցկացրել CBS News-ը։
Ռուսաստանին առնչվող խնդիրների լուծման մասին հարցին հարցվածների 55%-ը բացասական է պատասխանել։ Չինաստանի հետ հարաբերություններ կառուցելը քննադատել է հարցվածների 56%-ը։
Լրագրողները նաեւ իմացել են ամերիկացիների վերաբերմունքը՝ կապված տնտեսության եւ առողջապահության (COVID-19-ի դեմ պայքարի) նկատմամբ Բայդենի գործողությունների հետ։
Ընդհանուր առմամբ, ԱՄՆ 46-րդ նախագահի աշխատանքին հավանություն է տվել ամերիկացիների 44%-ը։