Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 168 նոր դեպք. մահացել է 1 քաղաքացի
Հայաստանում դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 168 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 347785 դեպքի: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2644655 վերջին մեկ օրում` 4040 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 4594 պացիենտ: Մեկ օրում աճել է 121-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 333655 անձ` վերջին մեկ օրում 46 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 1 քաղաքացի, մահացածների թիվը 8020 է: