Թուրքիայում մահացած են գտել ՄԱԿ-ի համակարգող անդամին
Թուրքիայի Էրջիես լեռնադահուկային հանգստավայրում փրկարարները հայտնաբերել են ՄԱԿ-ի համակարգող անդամ, Կանադայի քաղաքացի Մայքլ Qրիֆթի դին, հայտնում է Huriyyet թերթը։
Թերթի տեղեկություններով՝ երեք մարդ Գազիանթեփից եկել են Կայսերի՝ դահուկ քշելու եւ Հիսարջիկ Կապի հովտում հայտնվել են ձնահյուսի տակ։
Փրկարարներն անմիջապես հայտնաբերել են ձյան մեջ արգելափակված երկու մարդու եւ շարունակել երրորդ դահուկորդի որոնումները -25°C ջերմաստիճանում։ Ավելի ուշ նրանք գտել են Մայքլ Քրիֆթի մարմինը, ով աշխատում էր Գազիանթեփում որպես ՄԱԿ-ի համակարգող անդամ։