AusOpen․ Կարեն Խաչանովը մեկնարկեց հաղթանակով
Ռուսաստանցի Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունում՝ «Մեծ սաղավարտի» առաջին մրցաշարում։
Առաջին շրջանում հայ թենիսիստը մրցեց ամերիկացի Դենիս Կուդլայի հետ եւ առավելության հասավ 3:6, 6:3, 6:2, 7:6 (7:2) հաշվով։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 29 րոպե։
Երկրորդ շրջանում Կարեն Խաչանովի մրցակիցը կլինի ֆրանսացի Բենժամեն Բոնզին։