ԱԺ-ն հերթական քառօրյա նիստերն է գումարել, օրակարգում է նաեւ Մարդու իրավունքների նոր պաշտպանի ընտրության հարցը (Տեսանյութ. Ուղիղ)
Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ հունվարի 17-ին գումարել է իր հերթական քառօրյա նիստերը:
Հունվարի 17-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 25 հարց:
Մասնավորապես, օրակարգում ընդգրկվել են հետեւյալ հարցերը.
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին
- Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին
- Անկանխիկ գործառնությունների մասին
- «Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին
- «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին
- Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2 անդամի ընտրություն
- Մարդու իրավունքների պաշտպանի ընտրություն
- Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի ընտրության հարցը կքննարկվի հունվարի 18-ի առաջին հիմնական նիստում: