3 միջոց որովայնի ճարպից ազատվելու համար
Բրիտանացի սննդաբան Մայքլ Մոսլին նշել է որովայնի ճարպը կորցնելու ամենաարդյունավետ միջոցներից երեքը, փոխանցում է Лента պարբերականը։ Ըստ Մոսլիի՝ հասկանալու համար, թե որտեղից է առաջանում որովայնի ճարպը, պետք է հասկանալ, թե ինչպես է աշխատում ինսուլինը:
Նա բացատրել է, որ օրգանիզմը ինսուլին է արտադրում ուտելուց հետո՝ արյան շաքարի մակարդակը կայուն պահելու համար: Հորմոնը նաև կարգավորում է ածխաջրերի նյութափոխանակությունը, մասնակցում է սպիտակուցների և ածխաջրերի նյութափոխանակությանը։
Այնուամենայնիվ, տարիքի հետ ինսուլինի արտադրությունը կարող է խաթարվել, և դա կարող է հանգեցնել քաշի ավելացման և որովայնի հատվածում ճարպային կուտակումների ձևավորման:
Որովայնի ավելորդ ճարպից ազատվելու համար սննդաբանը խորհուրդ է տալիս նվազեցնել շաքարի և պարզ ածխաջրերի ընդունումը, անցնել ինտերվալային ծոմապահության և զբաղվել բարձր ինտենսիվությամբ մարզումներով:
Մոսլին խորհուրդ է տալիս ընտրել սննդամթերք և խմիչք, որոնք պարունակում են ոչ ավելի, քան հինգ տոկոս շաքար: