Ալմաթիում անկարգությունների մասնակիցները 1347 միավոր զենք են գողացել
Հունվարին Ալմաթիում զանգվածային անկարգությունների ընթացքում ավելի քան 1,3 հազար միավոր զենք են գողացել, հայտնել է քաղաքի ոստիկանության դեպարտամենտի պետ Կանատ Թայմերդենովը:
«Անկարգությունների մասնակիցները 1347 միավոր զենք են գողացել»,- ասել է նա։
Քաղաքային ոստիկանության պետի խոսքով՝ զենքը գողացել են զենքի 7 խանութների վրա «գործնականում միաժամանակյա» հարձակման ընթացքում:
Ղազախստանում զանգվածային բողոքի ակցիաները սկսվել են 2022 թվականի առաջին օրերին. երկրի արևմուտքում Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դեմ են հանդես եկել հեղուկ գազի գների կրկնակի աճին:
Ավելի ուշ բողոքի ակցիաները տարածվել են այլ քաղաքների, ևայդ թվում՝ Ալմաթիի, հին մայրաքաղաքի և հանրապետության խոշորագույն քաղաքի վրա. այնտեղ թալան է սկսվել, գրոհայինները հարձակվել են պետական հաստատությունների վրա:
Ի պատասխան՝ իշխանությունները երկրում արտակարգ դրություն են սահմանել մինչև հունվարի 19-ը եւ հակաահաբեկչական գործողություն սկսել։ Երկրի գլխավոր դատախազության տվյալներով ՝ անկարգությունների հետեևանքով տուժել է 4578 մարդ, զոհվել է 225 մարդ, այդ թվում՝ 19 ուժային: