«Դա ահաբեկչության ակտ էր»․ Բայդենը՝ սինագոգում պատանդներ վերցնելու մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը «ահաբեկչության ակտ» է անվանել ԱՄՆ-ի Տեխաս նահանգի սինագոգում պատանդներ վերցնելը:
«Դա ահաբեկչության ակտ էր», – ասել է նա լրագրողներին:
Բայդենը հավելել է, որ խոսել է արդարադատության նախարար Մերիկ Գարլանդի հետ և աշխատում է նրա հետ ապագայում նման իրավիճակները կանխելու ուղղությամբ:
Նախօրեին անհայտ տղամարդը չորս մարդու պատանդ էր վերցրել Կոլիվիլլա քաղաքի սինագոգում։ Նրանցից մեկին նա ազատ է արձակել, մնացածներն ազատ են արձակվել հատուկ նշանակության ջոկատի մարտիկների կողմից, որոնք գնդակահարել են կասկածյալին։
Լրատվամիջոցների տվյալներով ՝ նա պահանջել է ազատ արձակել պակիստանցի Աաֆիա Սիդիկիին։ Նա ԱՄՆ-ում 86 տարվա ազատազրկման է դատապարտվել Աֆղանստանում ամերիկացի զինվորին սպանելու փորձի համար։