Բացահայտվել են Բրիտանիայի թագուհու կողմից օգտագործվող լավ քնելու գաղտնիքները
Ըստ Eachnight.com ընկերության մասնագետների՝ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի երկարակեցության գաղտնիքը նրա ակտիվ կենսակերպն է և քնի հիգիենան։ Այս մասին հայտնում է The Sun-ը։
Հանգիստ քնելու համար Եղիսաբեթ II-ը փորձում է քնել նույն ժամին: Որպես կանոն, քնելուց առաջ նա մի բաժակ շամպայն է խմում, հետո անկողնում մի փոքր կարդում է, իսկ երեկոյան ժամը 11-ին՝ քնում։ Թագուհին քնում է 8.5 ժամ և առավոտյան արթնանում է 7:30-ին:
Երբ Եղիսաբեթ II-ի ամուսինը՝ արքայազն Ֆիլիպը, ողջ էր, նա և թագուհին քնում էին առանձին ննջասենյակներում։ Մասնագետների կարծիքով՝ առանձին քնելն օգնում է լավ քնին, քանի որ եթե կողակիցդ շարժվում է կամ խռմփացնում, ապա դա կարող է խանգարել քնի խոր փուլին անցնելուն, ինչը մարդուն հարկավոր է վերալիցքավորվելու համար։
Թեթև, սպիտակուցով հարուստ և կանոնավոր սնունդ ընդունելը, ինչպես անում է թագուհին, նույնպես օգնում է քնին։ Թագուհին նաև ամեն օր թեթև ֆիզիկական վարժություն է անում՝ քայլելու տեսքով։ Դա օգտակար մեթոդ է էնդորֆիններ արտադրելու համար, ինչը կարող է հանգեցնել ավելի հանգիստ քնի։