Ուկրաինայի ազգային գվարդիան Դոնբասում Ադրբեջանից երկու ապօրինի ներգաղթյալի է ձերբակալել
Ուկրաինայի ազգային գվարդիան Դոնբասում սահմանազատման գծի մոտ ձերբակալել է Ադրբեջանի երկու քաղաքացու, ՌԻԱ Նովոստի-ի փոխանցմամբ՝ կիրակի օրը հաղորդել է երկրի ՆԳՆ մամուլի ծառայությունը:
«Լուգանսկի մարզի դիտակետում ՝ սահմանագծման գծից մեկ կիլոմետր հեռավորության վրա, ՎՊՀ-ի մարտիկները ձերբակալել են Ադրբեջանի երկու քաղաքացիների։ Ազգային գվարդիայի ստուգումից հետո պարզվել է, որ նրանցից մեկի գտնվելու ժամկետը լրացել է հունվարի 10-ին, մյուսն Ուկրաինայի տարածքում է գտնվել առանց հիմքի: Նաև հայտնաբերվել է, որ տղամարդիկ ավելի վաղ ազատազրկման ձևով էին պատիժը կրում»,- ասված է ՆԳՆ կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ այս պահին ձերբակալվածները հանձնվել են Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության աշխատակիցներին իրավախախտման հանգամանքները պարզելու համար: