Շևչենկոն կարող է գլխավորել Լեհաստանի հավաքականը
Ուկրաինայի հավաքականի ու «Ջենոայի» նախկին գլխավոր մարզիչ Անդրեյ Շևչենկոն կարող է գլխավորել Լեհաստանի ազգային հավաքականը։ Այս մասին հաղորդում է լրագրող Նիկոլո Շիրան թվիթերյան իր էջում։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ Լեհաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ակտիվորեն հետաքրքրվում է Շևչենկոյի թեկնածությամբ։ Ուկրաինացի մասնագետի հետ արդեն բանակցություններ են սկսվել։
Հիշեցնենք՝ 2022-ի հունվարի 15-ին Շևչենկոն հեռացվեց «Ջենոայից»՝ գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուց երկու ամիս անց։