Թալիբները Քաբուլում արցունքաբեր գազով ցրել են կանանց ցույցը. լրատվամիջոցներ
Աֆղանստանում իշխանության եկած արմատական «Թալիբան» շարժման կողմնակիցները արցունքաբեր գազ են կիրառել երկրի մայրաքաղաք Քաբուլում կիրակի կազմակերպված բողոքի ակցիայի մասնակիցների դեմ։
Ինչպես գրում է ng.ru-ն, աֆղանական Aamaj News գործակալությանը հղումով, «մի խումբ աֆղան կանայք դուրս են եկել Քաբուլի փողոցներ՝ բողոքելու թալիբների կողմից սահմանված սահմանափակումների դեմ»։
Ցուցարարները պահանջել են ապահովել իրենց օրինական իրավունքները։ Գործակալությունը նշում է, որ ցույցը ցրելու համար թալիբներն արցունքաբեր գազ են կիրառել։