Հունաստանի ափերի մոտ 5,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Կիրակի օրը 5,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Էգեյան ծովում՝ Հունաստանի ափերի մոտ։ Այս մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նրա տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է 354 000 բնակչություն ունեցող Սալոնիկի քաղաքից 142 կմ հարավ-արեւելք։ Օջախը գտնվել է 10 կմ խորությամբ։
Զոհերի, ավերածությունների կամ ցունամիի վտանգի մասին տեղեկություններ չկան։