Twitter-ն արգելափակել է Իրանի գերագույն առաջնորդի էջը Թրամփի մասին տեսանյութի պատճառով
Twitter-ն արգելափակել Է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի էջը այն տեսանյութի հրապարակումից հետո, որտեղ իրանական անօդաչու սարքը ոչնչացնում է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին, որպեսզի վրեժխնդիր լինի գեներալ Քասեմ Սուլեյմանիի մահվան համար, հաղորդում է Iran International գործակալությունը:
«Twitter-ն ընդմիշտ արգելափակել է Իրանի գերագույն առաջնորդ Խամենեիի օգտահաշիվներից մեկը, ամենայն հավանականությամբ, անիմացիոն հոլովակի հրապարակման համար, որում պատկերված է թե ինչպես են ոչնչացնում Դոնալդ Թրամփին», – ասված է հաղորդագրության մեջ:
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին իր պաշտոնական կայքում անիմացիոն տեսանյութ էր հրապարակել, որը պատկերում է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի սպանությունը։
Ըստ մուլտֆիլմի սցենարի՝ Իրանը պատասխան հարված է հասցնում Սոլեյմանիի սպանությանը անօդաչու թռչող սարքով։ Իրանցի ռոբոտը ներթափանցել է Թրամփի Մար-ա-Լագոյի նստավայր. այն ցույց է տալիս թիրախը, որը խոցում է գաղտագողի անօդաչու թռչող սարքը:
Ընդամենը մուլտֆիլմ է, բայց ենթատեքստն ու ազդանշանը հասկանալի է։ Այդ տեսանյութով Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին․ կարծես, կոչ է անում սպանել Դոնալդ Թրամփին: Սա առաջին դեպքը չէ, երբ Խամենեին ստեղծագործաբար ահաբեկում է Թրամփին։ 2021 թվականի հունվարի 22-ին Ալի Խամենեին Twitter-ում հրապարակել էր գոլֆիստի լուսանկարը, որը նման է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին: Ավելի ուշ գրառումը հեռացվել է:
2020 թվականի հունվարի սկզբին Բաղդադում, այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով սպանվեց իրանցի գեներալ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ նշանակության ջոկատի հրամանատար Ղուդս Քասեմ Սոլեյմանին։ Դրանից հետո Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածությունը հասավ գագաթնակետին։ Իրանը դեռևս չի կարողանում մոռանալ այս սպանությունը և շարունակում է սպառնալ Դոնալդ Թրամփին վրեժխնդրությամբ։