Թուրքիան հայտարարել է Իրաքի հյուսիսում վեց զինյալների չեզոքացման մասին
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Իրաքի հյուսիսում քրդական զինված կազմավորումների վեց զինյալ է չեզոքացվել ։
«Ահաբեկչության և ահաբեկիչների դեմ մեր պայքարը շարունակվում է արդյունավետ և վճռական։ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) վեց ահաբեկիչներ, որոնք հայտնաբերվել են Իրաքի հյուսիսում, չեզոքացվել են», – ասված է նախարարության Twitter-ի հաղորդագրության մեջ:
ՔԱԿ-ի հետ զինված հակամարտությունը սկսվել է Թուրքիայում 1984 թվականին և վերսկսվել է 2015 թվականին։ Իրաքի հյուսիսում տեղակայված են ՔԱԿ-ի բազաները, որոնց դեմ Թուրքիայի զինված ուժերը օդային և ցամաքային գործողություններ են իրականացնում: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրի ներսում ՔԱԿ 6 հազար անդամների և 2015 թվականի հուլիսից ի վեր 6,9 հազար անդամների ոչնչացման մասին, թուրք ուժայինների կորուստները կազմել են ավելի քան 1,2 հազար մարդ:
Terörle ve teröristle mücadelemiz etkin ve kararlı şekilde sürüyor! Irak'ın kuzeyindeki Pençe Kaplan ve Pençe Şimşek bölgelerinde tespit edilen 6 PKK'lı terörist, ateş destek vasıtaları ile etkisiz hâle getirildi. pic.twitter.com/PlbrVCmnSq
— T.C. Millî Savunma Bakanlığı (@tcsavunma) January 16, 2022