ԿԺԴՀ-ն վերսկսել է երկաթուղային հաղորդակցությունը Չինաստանի հետ
ԿԺԴՀ-ի իշխանությունները կիրակի օրը վերսկսել են երկաթուղային հաղորդակցությունը ՉԺՀ-ի հետ: Այս մասին հայտնում է Kyodo գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Աղբյուրի տվյալներով՝ ԿԺԴՀ-ից բեռնատար գնացքը ժամանել է Դանդուն քաղաքի կայարան։
Կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում ԿԺԴՀ-ի իշխանությունները 2020 թվականի սկզբին արտակարգ միջոցներ են ձեռնարկել վարակի ներթափանցումից երկիրը պաշտպանելու համար, փակվել են նաև պետության սահմանները: Պաշտոնական տվյալներով՝ ԿԺԴՀ-ում մինչ այժմ կորոնավիրուսով վարակվելու ոչ մի դեպք չի գրանցվել: