Ռուսաստանը և ԱՄՆ-ը միանգամայն տարբեր ուղիների վրա են. Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ամերիկյան CNN հեռուստաալիքի հարցազրույցում ասել է, որ ՌԴ-ի և ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի հարաբերություններում որոշակի ըմբռնում կա, բայց ընդհանուր առմամբ կողմերը միանգամայն տարբեր ուղիների վրա են, ինչն էլ անհանգստություն է առաջացնում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Նրանց միջեւ որոշ ըմբռնում կա»,- ասել է Պեսկովը, որի խոսքերը մեջբերում է «Բլումբերգ» գործակալությունը։
«Բայց ընդհանուր առմամբ, ըստ էության, հիմա մենք կարող ենք ասել, որ մենք տարբեր ուղիների վրա ենք, միանգամայն տարբեր ուղիների, եւ դա լավ չէ, դա անհանգստություն է առաջացնում»,- նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը այս շաբաթ կայացած բանակցությունների համատեքստում։