Մահացել է իտալացի մոդելավորող, Cerruti ապրանքանիշի հիմնադիր Նինո Չերրուտին
91 տարեկանում մահացել է իտալացի մոդելավորող և ձեռնարկատեր, Cerruti ապրանքանիշի հիմնադիր Նինո Չերրուտին, գրում է la Repubblica թերթը։
Հրատարակության տվյալներով՝ նա մահացել է Վերչելիի հիվանդանոցում, որտեղ նախկինում տեղափոխվել էր ազդրի վիրահատության։
Չերրուտիի շնորհիվ իրենց կարիերան են սկսել Ջորջիո Արմանին և նորաձևության այլ հայտնի գործիչներ։ Նա եղել է Ferrari Formula 1 թիմի պաշտոնական դիզայները։
Նորաձևության դիզայները ծնվել է 1930 թվականին, իսկ 1967 թվականին նրա առաջին «Cerruti 1881» բուտիկը բացվել է Փարիզում: Cerruti-ն հայտնի է դարձել 1957 թվականին, երբ Միլանում ներկայացրել է իր առաջին Hitman հագուստի շարքը: