Երկրի վրա կյանքը սերտորեն կապված է Տիեզերքում նոր աստղերի առաջացման հետ
Դանիայի տեխնիկական համալսարանի (DTU) գիտնականներն ուսումնասիրել են մոտակա գերնոր աստղերի ակտիվությունը, որոնք առաջացել են վերջին 3.5 միլիարդ տարվա ընթացքում, ինչպես նաեւ ուսումնասիրել են կենսազանգվածի գլոբալ շարժումն այս ժամանակահատվածում: Նրանք կապ են գտել պայթյունների քանակի եւ մեռած օրգանական նյութերի քանակի միջեւ, որը պարունակվում է նստվածքային ապարների բաղադրության մեջ: Այս մասին գրում է «Աշխարհի շուրջը» կրթական պորտալը՝ վկայակոչելով phys.org-ը:
Հետազոտողները եզրակացրել են, որ մեր արեգակնային համակարգի մոտ տեղակայված գերնոր աստղերն ազդում են Երկրի կլիմայի վրա, քանի որ դրանցից թռած տիեզերական ճառագայթների մասնիկները ներթափանցում են մթնոլորտ, ինչի հետեւանքով բազմաթիվ ամպեր են առաջանում, ինչը սառեցման է հանգեցնում, մեծացնում է մթնոլորտային քամիները եւ ծովային հոսանքներ, իսկ դրանց հետ միասին՝ սննդանյութերի փոխանցման եւ խառնման ինտենսիվությունը։
Միախառնման գործընթացը դրական է ազդում կենդանի օրգանիզմների արտադրողականության վրա, ինչը նշանակում է, որ ավելի շատ օրգանական նյութեր են առաջանում, որոնք հետո մեռնում եւ կուտակվում են նստվածքային ապարներում։ Գիտնականները գտածոները գնահատել են՝ հիմնվելով պիրիտի հնագույն նմուշների ուսումնասիրության արդյունքների վրա, ավելի ճիշտ՝ դրանցում հայտնաբերված օրգանական խարնուրդների քանակի վրա, որոնք կարելի է որոշել ածխածնի իզոտոպների հարաբերակցությամբ։
Մեծ աստղերը կյանքի կարճ տեւողություն ունեն, դրանք պայթում են վառ փայլատակումներով, ինչից հետո գերնոր աստղերի են վերածվում։ Նման տիեզերական վթարների արդյունքում Տիեզերք հսկայական քանակությամբ ծանր ատոմներ, ճառագայթում եւ էներգիա կմտնեն։ Բնականաբար, այդ գործընթացներն ազդում են բոլոր օբյեկտների վրա, այդ թվում՝ մեր մոլորակի։