Իրանը 1 ամսում ատոմային ռումբ կարող է ստեղծել. ամերիկյան կողմի զեկույցը
Գիտության և Միջազգային անվտանգության ամերիկյան ինստիտուտի (ISIS) հրապարակած զեկույցում ասվում է, որ Իրանն ատոմային ռումբ կարող է ստեղծել մեկ ամսվա ընթացքում. հաղորդում է Haaretz-ը:
Զեկույցի համաձայն՝ հարստացված ուրանի արտադրման Իրանի պոտենցիալը հասել է այնպիսի մակարդակի, որ կարող է ատոմային ռումբ ստեղծվել 1-1.5 ամսվա ընթացքում:
Իրանի միջուկային ծրագրի հարցով բանակցությունների մասնակիցներին ամերիկյան ինստիտուտը կոչ է անում միջոցներ ձեռնարկել և թույլ չտալ ցենտրիֆուգի միջոցով ուրանի իզոտոպների անջատման գաղտնի գործարանի շինարարությունը:
ԱԷՄԳ-ի գլխավոր քարտուղար Յուկիա Ամանոն հանդիպելու է Իրանի ԱԳ փոխնախարար Աբաս Արաղչիի հետ գործակալության շտաբ-գրասենյակում ` բանակցությունների նոր փուլ սկսելու ակնկալիքով: Այն տեղի կունենա նոյեմբերի 7-ին և 8-ին Ժնևում: