Քանյե Ուեսթն իր նոր երգում սպառնացել է ծեծել Քիմ Քարդաշյանի ընկերոջը՝ Փիթ Դևիդսոնին
ՖոտոՔանյե Ուեսթը դեկտեմբերի 14-ին թողարկել է նոր երգ՝ «Easy» անունով: Թրեքի տողերից մեկը գրավել է համացանցի օգտատերերի ուշադրությունը. դրանում ռեփերը սպառնացել է ֆիզիկական բռնության ենթարկել Փիթ Դևիդսոնին՝ իր նախկին կնոջ՝ Քիմ Քարդաշյանի նոր ընկերոջը։
«Աստված թույլ չտվեց, որ ես մահանամ այն ավտովթարից, որպեսզի կարողանամ հարվածել Փիթ Դևիդսոնի հետույքին (Նկատի ունի 2002 թվականին տեղի ունեցած ավտովթարը, որը Քանյեին մղեց իրականացնելու ռեփեր դառնալու իր երազանքը - խմբ)»,- ասվում է երգում:
Այս խոսքերից հետո Քիմ Քարդաշյանի ձայնին շատ նման մի ձայն հարցնում է. «Ո՞վ»:
Դեկտեմբերին հայտնի դարձավ, որ յոթ տարվա ամուսնությունից հետո Քիմը ամուսնալուծության հայց է ներկայացրել։ Արդեն մի քանի ամիս է, ինչ հեռուստաաստղը հանդիպում է կատակերգու Փիթ Դևիդսոնի հետ, վերջերս զույգը նույնիսկ համատեղ հանգստի է գնացել Բահամյան կղզիներ։