Beeline-ի կապը վերականգնվել է
Վրաստանի սահմանից եկող օպտիկական մալուխի վնասման հետևանքով բաժանորդները զրկվել էին ինտերնետ կապի հասանելիությունից։
«Beeline Armenia» ընկերությունը տեղեկացնում է, որ խնդիրը լուծվել է և կապը վերականգնվել է։
«Շնորհակալ ենք մեր ծառայություններից օգտվելու համար և ևս մեկ անգամ հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։