Ֆրանսիայի արդարադատության նախկին նախարարը մտադիր է առաջադրվել 2022 թվականի նախագահական ընտրություններում
Ֆրանսիայի արդարադատության նախկին նախարար Քրիստիան Տոբիրան շաբաթ օրը պաշտոնապես հայտարարել է 2022 թվականի ապրիլին նախատեսված նախագահական ընտրություններում իր թեկնածության առաջադրման մասին, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Ես առաջադրում եմ իմ թեկնածությունը հանրապետության նախագահի ընտրություններում»,- ասել է նա Լիոնում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ:
Տոբիրան ծնվել է Ֆրանսիական Գվիանա քաղաքում 1952 թվականի փետրվարի 2-ին։ Իր քաղաքական կարիերայի հենց սկզբից նա տեղական շարժման շարքերում, որը հանդես էր գալիս Ֆրանսիայի այս անդրծովյան տարածքի ապագաղութացման օգտին, նա միշտ հավատարիմ է մնացել ձախական հայացքներին: 1992 թվականին նա ամուսնու հետ հիմնել է սոցիալիստներին մոտ «Վալվարի» կուսակցությունը:
2002 թվականին նա առաջին անգամ առաջադրվել է Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Ձախերի արմատական կուսակցությունից, սակայն առաջին փուլում ստացել է ձայների միայն 2.32 տոկոսը, որոնց մեծ մասը եղել է իր հայրենի Ֆրանսիական Գվիանայում։ 2007 թվականին նա նույնպես նախատեսում էր այս կուսակցությունից ընտրվել պետության ղեկավարի պաշտոնում, սակայն կուսակցության համագումարում որոշվեց չառաջադրել իր ներկայացուցչին եւ ուժերը միավորել Սոցիալիստական կուսակցության հետ։
2012 թվականից նա զբաղեցրել է արդարադատության նախարարի պաշտոնը Ժան-Մարկ Էյրոյի կառավարությունում (2012-2014), իսկ այնուհետևեւ` Մանուել Վալսի (2014-2016):
Ֆրանսիայում ընտրությունները կանցկացվեն երկու փուլով՝ ապրիլի 10-ին եւ 24-ին։ Նախընտրական քարոզարշավի ժամանակացույցը թույլ է տալիս դիմորդներին առաջադրել իրենց թեկնածությունը մինչեւ մարտի սկիզբ։