Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 18 քաղաքացի
Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 18 քաղաքացի, այսպիսով վիրուսից մահերի թիվը հասել է 132 հազար 044-ի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն:
Երկրում վերջին մեկ օրում գրանցվել է Covid-19-ի 1421 նոր դեպք, որից 194-ը հոսպիտալացվել է: Իրանում գրանցված է ընդհանուր 6 մլն 218 հազար 741 կորոնավիրուսային դեպք: 1,369 պացիենտ ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:
Իրանի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է նաև, որ 60 մլն 289 հազար 939 իրանցի արդեն ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին չափաբաժինը, 53 մլն 064 հազար 275-ը՝ երկրորդ չափաբաժինը, իսկ երրորդ՝ խթանիչ չափաբաժինը ստացել է 12 մլն 205 հազար 821 քաղաքացի