Իրանի արևելքում 4,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Շաբաթ օրը Իրանի արևելքում 4,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Քերման քաղաքից 38 կմ հյուսիս-արեւելք, որտեղ 577 000 մարդ է ապրում։ Օջախը գտնվել է 10 կմ խորությամբ։
Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ այս պահի դրությամբ չկան։