«Ամեն ինչ տեղի ունեցավ աչքերիս առաջ». Միխայիլ Զելենսկու այրին առաջին անգամ խոսել է նրա մահվան մասին
Արևադարձային արձակուրդում հնարավոր չէր կանխագուշակել սպասվելիք դժբախտությունը, սակայն 46-ամյա Միխայիլն անսպասելիորեն վատացել է։ Հաղորդավարին նույնիսկ չեն հասցրել առաջին օգնություն ցուցաբերել։ Նա մահացել է բժշկական հաստատության դռների մոտ։
«Ամեն ինչ տեղի ունեցվ շատ անսպասելի, ոչ մի պատճառ չկար․․․ Ես նրա կողքին էի, ամեն ինչ տեղի ունեցավ իմ աչքի առաջ։ Միշան սկսեց իրեն վատ զգալ, նրա վիճակն էլ ավելի վատացավ։ Հասանք բժշկական կենտրոն, ամեն ինչ այնտեղ էլ տեղի ունեցավ․․․ հենց մուտքի մոտ։ Շտապօգնությունը փորձում էր հնարավորինս արագ հասնել, բժիշկներն արեցին այն ամենը, ինչ կարող էին։ Որն էր պատճառը՝ ինֆարկտ կամ ինսուլտ, արդեն կարեւոր չէր։ Նա ծխում էր, այո, գուցե դա ազդում էր անոթների աշխատանքի վրա։ Նույնիսկ աշխատանքը կարող էր ազդել, քանի որ Միշան ավելի շատ էր սիրում աշխատանքը», - «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Андрей Малахов. Прямой эфир» հայտնել է լրագրողի այրին՝ Միլա Ռուբինչիկը։