ԱՄՆ-ն գործողությունների 18 սցենար է պատրաստել Ուկրաինա «ռուսական ներխուժման» դեպքում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը գործողությունների 18 տարբեր սցենար է պատրաստել Արeuմուտքում Ուկրաինա ենթադրյալ «ռուսական ներխուժման» դեպքում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը շաբաթ օրը բրիտանական Financial Times թերթում հրապարակված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ես չեմ պատրաստվում նախապես բացահայտել 18 տարբեր սցենարներ։ <...> Ես միայն կասեմ, որ ես եւ իմ դաշնակիցները պատրաստ ենք արագ սուր ցավ պատճառել, եթե Ռուսաստանը որեւէ [ագրեսիվ] քայլ կատարի»,- ասել է դիվանագետը։
Նուլանդն ընդգծել է, որ ԱՄՆ-ի եւ եվրոպական երկրների կողմից Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցները կարող են տարբերվել միմյանցից։ «Երբեմն մեզ համար ինչ-որ բան ավելի դժվար է, քան Եվրոպայի համար, իսկ երբեմն՝ հակառակը»,- ասաց նա:
ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը լսել են միմյանց անվտանգության երաշխիքների շուրջ բանակցություններում, բայց իրականում լուրջ քննարկում չեն սկսել, հայտարել է Նուլանդը։