Չինաստանը չի աջակցել Իրանի դեմ միակողմանի պատժամիջոցներին
Չինաստանը դեմ է Իրանի դեմ միակողմանի պատժամիջոցներին ևժեւ տարածաշրջանի երկրների ներքին գործերին միջամտությանը, հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Չինաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Վան Ի եւ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն ուրբաթ հանդիպել են Չինաստանի արեւելյան Ցզյանսու նահանգի Ուսի քաղաքում, որի շրջանակներում, ի թիվս այլ հարցերի, պայմանավորվել են սկսել 25 տարվա ռազմավարական համաձայնագրի իրականացումը։
«Չինաստանը կտրականապես դեմ է Իրանի դեմ անօրինական միակողմանի պատժամիջոցներին, մարդու իրավունքների կիրառմանը քաղաքական մանիպուլյացիաների համար, ինչպես նաեւ Իրանի եւ տարածաշրջանի այլ երկրների ներքին գործերին կոպիտ միջամտությանը»,- ասել է Վան Ին, ում խոսքերը մեջբերում է Չինաստանի ԱԳՆ կայքը։
Նա հավելել է, որ Չինաստանը պատրաստ է շարունակել Իրանի հետ աջակցել միմյանց` կողմերի հիմնական շահերի պաշտպանության, հեգեմոնիզմի ու ուժային քաղաքականության դեմ պայքարում եւ միջազգային հարաբերությունների հիմնական նորմերի պահպանման եւ միջազգային անաչառության ու արդարության ապահովման գործում։
Կողմերը քննարկել են նաեւ իրավիճակը Մերձավոր Արեւելքում, Աֆղանստանի հիմնախնդիրը եւ Իրանի միջուկային խնդրի հարցով Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը։